ԱՄՆ-ի Հավատքի  և կրոնական  համոզմունքների ազատության հանձնաժողովը  Էրիթրեայի իշխանություններից պահանջել է ազատ արձակել  Էրիթրեայի ուղղափառ եկեղեցու  պատրիարք Աբունե Անտոնիոսին, ով անօրինական ձերբակալվել է 10 տարի առաջ: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ  Ջորջը այդ երկրի կառավարությունից  պահանջել է << անմիջապես ազատ արձակել պատրիարքին և  թույլ տալ  անցնել իր հոգևոր պաշտոնի կատարմանը>>:  Նշենք, որ պատրիարք Անտոնիոսը գտնվում է տնային կալանքի տակ այն բանից հետո, երբ կառավարությունից  պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին  և մերժել էր   եկեղեցուց հեռացնել  իշխող վարչակազմին դեմ 3 հազար անդամների: Տեղեկացնենք, որ  Էրիթրեայի նախագահ Իսայաս Աֆեվերկին երկիրը ղեկավարում է 1993թվականից:  Նա Էրիթրեայի ուղղափառ եկեղեցու անդամ է , սակայն գինեմոլ է և դիկտատոր: Միայն վերջին մի քանի տարիներին Էրիթրեայում  ձերբակալել են և  կտտանքների ենթարկել  բազմաթիվ բողոքական քրիստոնյաների:  Երկրի կառավարությունը այս քայլերին է գնում` վախենալով բնակչության քաղաքական և հոգևոր միաբանվելուց: