Christian Post-ի համաձայն` Թեննեսի նահանգի Նեշվիլ քաղաքում  տեղի ունեցած ցույցի ժամանակ ներկայացվել էր օրենքի նախագիծ, որը հաստատվելու դեպքում  նահանգի տարածքում  կդադարի գործել  միասեռ ամուսնությունները օրինականացնելու վերաբերյալ Գերագույն դատարանի ընդունած որոշումը: Ցույցը կազմակերպել էին  տեղի եկեղեցիների  և քրիստոնեական միությունների ծառայողները: Մասնակցել էին  ավելի քան 400 քրիստոնյաներ: Ներկա էին եղել նաև քաղաքական գործիչներ, այդ թվում  նահանգի սենատոր Մեյ Բիվերսը և կոնգրեսական Մարկ Փոուդին: Վերջինս ներկայացրել էր  օրենքի նախագիծը, որը կոչվում է <<Թեննեսի նահանգում  բնական ամուսնությունը պաշտպանող ակտ>>: Փաստաթղթում նշված է, որ Թեննեսիում պաշտոնապես ամուսնություն է ճանաչվում   միությունը տղամարդու և կնոջ միջև:  Հարավային բապտիստական միության  էթիկայի և կրոնի հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ  Ռիչարդ Լենդը ցույցի ժամանակ հայտարարել էր.<<Ամերիկայի ապագան կախված չի այն բանից, թե ինչ են անում ոչ քրիստոնյաները, այլ կախված է, թե ինչ են անում քրիստոնյաները >>:  Լենդը  Christian Post-ին տված հարցազրույցում ասել էր, որ  ամերիկացի հովիվները  ծրագրել են նման ցույցեր անցկացնել երկրի բոլոր 50 նահանգներում: