Ամերիկյան Ջորջիա նահանգի  օրենսդիր մարմինը հաստատել է քրիստոնյա հոգևորականներին պաշտպանող օրենք

//Ամերիկյան Ջորջիա նահանգի  օրենսդիր մարմինը հաստատել է քրիստոնյա հոգևորականներին պաշտպանող օրենք

Ամերիկյան Ջորջիա նահանգի  օրենսդիր մարմինը հաստատել է քրիստոնյա հոգևորականներին պաշտպանող օրենք

Ամերիկյան Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատը  հաստատել է օրինագիծ, որը հայտնի է  Հովիվների պաշտպանության փաստաթուղթ անունով: Oրինագծին  կողմ է  քվեարկել  160 պատգամավոր: Այն   պաշտպանում է  հոգևորականներին, որոնք  չեն ցանկանում  կատարել  միասեռ զույգերի ամուսնական արարողությունները: << Հոգևորականները  ստիպված չեն լինի   կատարելու  արարողություններ, որոնք խախտում են նրանց  հավատքի ազատ դավանության իրավունքը>>-ասված է օրինագծում: Բացի դա օրենքում նշված է, որ եթե հոգևորականը  մերժում է կատարել արարողությունը, ապա նահանգի իշխանությունները չպետք է  դատական գործ հարուցեն, կամ էլ այլ միջոցներ ձեռնարկեն հոգևորականին պատժելու համար: Չնայած Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատում հոգևորականներին պաշտպանող այս օրինագիծը ուժեղ աջակցություն է ստացել,  հանրապետականների կողմից քննադատություններ են հնչում օրենքի վերաբերյալ: Ներկայացուցիչների պալատի խոսնակ  Դեյվիդ  Ռալստոնը այդ քննադատությունները անվանել էր  ցավալի և ամբողջապես անընդունելի: Այժմ օրենքի նախագիծը ներկայացվել է նահանգի  սենատի քննարկմանը: Նշենք, որ  հոգևորականներին պաշտպանող օրենքը հաստատվել է  հայտնի քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմի Ջորջիա նահանգի Ատլանտա մայրաքաղաքի կառավարության շենքի առջև  աղոթքի արշավ անցկացնելու հաջորդ օրը: Իր ելույթում Գրեհեմը  քրիստոնյաներին կոչ էր արել  ակտիվորեն մասնակցել և ձայն բարձրացնել երկրում կատարվող քաղաքական գործընթացներում: 

By | 2016-02-22T12:22:30+00:00 February 22nd, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն