Ամերիկյան եկեղեցիները դեմ են առողջապահության դեպարտամենտի որոշմանը

//Ամերիկյան եկեղեցիները դեմ են առողջապահության դեպարտամենտի որոշմանը

Ամերիկյան եկեղեցիները դեմ են առողջապահության դեպարտամենտի որոշմանը

Christian Today–ի համաձայն` Կալիֆորնիայի նահանգի առողջապահության դեպարտամենտը պահանջել է, որպեսզի եկեղեցիները վճարեն հղիության արհեստական ընդհատման բժշկական ծառայության համար  պետական բժշկական ապահովագրության շրջանակներում: Եկեղեցիները հրաժարվել են  վճարելուց, քանի որ հավատացյալները կտրականապես դեմ են  հղիության  արհեստական ընդհատումներին  և պատրաստ են պայքարել իրենց համոզմունքների համար: <<Ազատության պաշտպանության միությունը>> եկեղեցիների անունից հայց է ներկայացրել դատարան առողջապահության դեպարտամենտի դեմ` նպատակ ունենալով  բողոքարկել  այդ պահանջը, որպես անօրինական և եկեղեցու համար անընդունելի: << Դուք չեք կարող ստիպել  եկեղեցիներին  վճարել անմեղ կյանքերի սպանության համար:  Կալիֆորնիայի կառավարությունը խախտում է սահմանադրությունը>>-հայտարարել էր  միության իրավաբան  Էրիկ Սթենլին: <<Ազատության պաշտպանության միության>> մեկ այլ իրավաբան` Ջերեմի Գալուսը ասել էր. <<Պաշտոնյաներին չի հաջողվի կոտրել  եկեղեցիների դիմադրությունը: Քրիստոնյաները երբեք չեն համաձայնի վճարել  օրինականացված սպանությունների համար, քանի որ դա հակասում է նրանց կրոնական խորը համոզմունքներին: Հույս ունենք, որ դատարանը  կստիպի նահանգի կառավարությանը  հարգել  սահմանադրությամբ ամրագրված  կրոնական ազատությունը>>:

By | 2015-10-26T12:24:05+00:00 October 26th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն