Ամերիկյան բոլոր նահանգներում եկեղեցիները խստացնում են  անվտանգության միջոցները, եկեղեցու անդամներին և քահանաներին սովորեցնում  հրազեն կիրառել և գաղտնի ատրճանակ կրել: Նման քայլի պատճառը  կրոնական հողի վրա կատարվող հանցագործությունների և հարձակումների  թվի մեծացումն է, որոնց զոհ են գնում կրոնական համայնքների առաջնորդներ և անդամներ: Նախորդ տարի Չարլստոն քաղաքի  աֆրո-ամերիկյան եկեղեցիներից մեկում ծառայության ժամանակ  հանցագործը հրազենային կրակով սպանել է ինը մարդու: Այս դեպքից հետո  ոստիկանությունը և եկեղեցական  համայնքների առաջնորդները  որոշեցին  ակտիվորեն պաշտպանվել  հարձակումներից և ահաբեկչություններից: Կալիֆորնիա նահանգում եկեղեցիների պահակները և քահանաները  անցնում են անվտանգության  դասընթացներ, սովորում են  գաղտնի   հրազեն  կրել և զենքից օգտվել: Սակայն ամերիկացի իրավապաշտպաններից ոչ բոլորն են կողմնակից  եկեղեցիների զինմանը:  Եկեղեցական թեմերի անդամների և քահանաների զինման հակառակորդներից է շերիֆ Պիտեր Բլեյրը.<<Նույնիսկ լավ մարդը ատրաճանակ կրելիս  կարող է վտանգավոր դառնալ: Հնարավոր է զենքը նկատելով` սկսի  կրակել ոստիկանը:  Կարող եք պատահաբար  անմեղ մարդ  սպանել, երբ կրակելով պաշտպանվում եք հարձակվողից>>-ասել էր շերիֆը: