ԱՄՆ-ում ավելի քան հազար րաբբիներ  հանրագիր են ստորագրել, որում Կոնգրեսին կոչ են անում  Ամերիկայի դռները բացել  սիրիացի փախստականների համար: Հանրագրում  խոր մտահոգություն են հայտնում  ամերիկացի քաղաքական գործիչների դիրքորոշման վերաբերյալ, ովքեր   չենք ցանկանում փոխել միգրացիոն օրենքները, որոնք խոչընդոտում են  ԱՄՆ-ում Սիրիայից փախստականների ընդունմանը: Հանրագիրը նախաձեռնել է Ամերիկայի  հնագույն հրեական կազմակերպությունը`<<Hebrew Immigrants Aid Society>>-ն (Գաղթականներին օգնող հրեական կազմակերպություն): Կազմակերպությունը ստեղծվել է 130տարի առաջ` աջակցելու և պաշտպանելու ԱՄՆ գաղթող փախստականներին: