Ա. Ջոլին  այցելել է սիրիացի փախստականների ճամբար

//Ա. Ջոլին  այցելել է սիրիացի փախստականների ճամբար

Ա. Ջոլին  այցելել է սիրիացի փախստականների ճամբար

Ամերիկացի հայտնի դերասանուհի և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին  այցելել էր  Լիբանանի Սիրիայի հետ սահմանամերձ  Զահլե քաղաքում տեղակայված սիրիացի փախստականների ճամբարը: Նա  ծանոթացել էր  ավելի քան  հազար գաղթականների կյանքի պայմաններին, որից հետո  մամուլի ասուլիս էր  անցկացրել ճամբարի տարածքում: << Սիրիայում արդեն   հինգ տարի շարունակվող պատերազմի պատճառով փախստական  է դարձել  գրեթե 5 միլիոն սիրիացի>> ասել էր Ջոլին: Նա   <<ողբերգական և ամոթալի>>  էր անվանել այն փաստը , որ մինչ օրս Սիրիայում խաղաղություն հաստատելու համար արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվել: Անջելինա Ջոլին միջազգային հանրությանը կոչ էր արել  օգնել գաղթականներին և միջոցներ ձեռք առնել պատերազմը դադարեցնելու համար: << Մենք չենք կարող  աշխարհը ղեկավարել սահմանափակվելով միայն դիվանագիտությամբ և դիվանագիտական որոշումներով: Միջագային հանրությունը  պետք է վերացնի զանգվածային  գաղթականությունը ծնող  պատճառները>>-հայտարարել էր դերասանուհին: Ավարտելով իր խոսքը նա շնորհակալություն էր հայտնել Լիբանանի ժողովրդին  ավելի քան 1միլիոն սիրիացիների ապաստան  տալու համար: <<Դուք ցուցադրում  եք մարդասիրության, համերաշխության, գթասրտության  օրինակ ամբողջ աշխարհին>>-հայտարարել էր Ջոլին: Նշենք, որ Հոլիվուդի աստղ, հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին   ՄԱԿ-ի  փախստականների հարցերով Գլխավոր կոմիսարի  վարչության բարի կամքի դեսպան է դարձել  2001թվականին :

About the Author:

Թողնել Հաղորդագրություն