ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների թեկնածու, միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Տրամպը  հայտարարել է, որ  մտադիր է պաշտպանել հավատքի համար հալածվող քրիստոնյաներին:<< Մենք պաշտպանելու ենք քրիստոնեությունը: Տեսնում ենք,  թե ինչ է կատարվում աշխարհում: Նայեք Սիրիային,  եթե դուք քրիստոնյա եք, ապա այնտեղ ձեր գլուխը կկտրեն: Աշխարհում  քրիստոնեությունը պաշարման մեջ է >>-հայտարարել էր Տրամպը  Վիրջինիա նահանգի Ազատության համալսարանում ունեցած ելույթի ժամանակ:   Դոնալդ Տրամպը  շեշտել էր, որ ինքը բողոքական է` չնայած չի պատկանում ավետարանական քրիստոնյաներին:  <<Ես բողոքական եմ, ավելի ճիշտ`երիցական և շատ  հպարտ եմ դրանով>>-ասել էր Տրամպը: Վիրջինիայի Ազատության համալսարանը հայտնի է, որպես  ավետարանական քրիստոնյաների <<ինտելեկտուալ հենարան>>: Տրամպը  պայքարում է  ավետարանական քրիստոնյաների ձայների համար: Նրա գլխավոր մրցակիցը Տեխաս նահանգից սենատոր, հանրապետական   Թեդ Քրուզն է: Նշենք, որ Սպիտակ տունը հանրապետականներին կոչ է արել  չաջակցել Տրամպին և նրան հեռացնել ընտրություններից   մուսուլմանների նկատմամբ ունեցած դիրքորոշման համար: