Invictory կայքի տեղեկացմամբ` ապրիլի 9-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի Լինկոլնի անվան հուշահամալիրում հավաքվելու են ավելի քան 30 հազար քրիստոնյա հովիվներ և ծառայությունների ղեկավարներ միասնական աղոթելու, աղաղակելու Աստծուն Ամերիկայի հոգևոր փոփոխության համար:Այս միջոցառման կազմակերպիչը United Cry 2016 շարժումն է, որի ներկայացուցիչների խոսքով ԱՄՆ-ի մայրաքաղաքում տեղի ունեցած նման հավաքույթները ազգի համար ունեցել են պատմական և հոգևոր նշանակություն: Վաշինգտոնում են անցկացվել տարբեր հանդիպումներ, որոնց ժամանակ քրիստոնյաները աղոթել են և ապաշխարել ամբողջ երկրի համար: <<Ամերիկայի պատմության ընթացքում հովիվները մշտապես մեծ դեր են ունեցել մեր ազգի հոգևոր և սոցիալական վերափոխումներում: Մեզ անհրաժեշտ է, որպեսզի մեր հովիվները ոտքի կանգնեն, սովորեցնեն աղոթել, վերադարձնեն մեզ Աստծո հետ հարաբերություններին: Կարևոր ժամանակներ են, անհրաժեշտ են լուրջ որոշումներ, ժամանակն է միասին հավաքվելու և աղոթելու>>-ասված է United Cry շարժման հայտարարությունում: Ծրագրված է, որ ապրիլի 9-ին առավորտյան ժամը 9-ից մինչև 16.00-ն ԱՄՆ-ի տարբեր եկեղեցիների ավելի քան 30 հազար հովիվներ աղոթելու են Ամերիկայի հոգևոր փոփոխության համար: Այդ նույն օրը Լոս Անջելեսի մարզադաշտում տեղի է ունենալու աղոթք, որին մասնակցելու է մոտ 100 հազար մարդ: Այս միջոցառումը նվիրված է Ազուզա փողոցում տեղի ունեցած արթնության 110 ամյակին: