Invictory կայքին տված հարցազրույցում Լոս Անջելեսի << Ռուս բողոքական եկեղեցու>> հովիվ Ալեքս Պրոկոպչիկը մեկնաբանել է <<Ազուզան այսօր>> աղոթքաժողովի արդյունքները, որը նվիրված էր Ազուզա փողոցում տեղի ունեցած արթնության 110-ամյակին: Աղոթքի այդ ծառայությունը տեղի էր ունեցել ապրիլի 9-ին Լոս Անջելեսի մարզադաշտում, որը ամենախոշորներից մեկն է ԱՄՆ-ում: Ծառայությանը մասնակցել էր ավելի քան 115 հազար մարդ: << Այդ օրը միակ խնդիրը անձրևն էր: Սակայն ամբողջ օրվա ընթացքում հազարավոր մարդիկ էին գալիս և գնում: Արդեն երեկոյան ավելի քան 100 հազար մարդ էր ներկա մարզադաշտում>>-ասել էր հովիվ Պրոկոպչիկը: Նրա խոսքով աղոթքի ծառայությունը անցել էր կազմակերպված: Հովիվը տեղեկացրել էր, որ հուլիսին աղոթքի հավաքույթ է անցկացվելու Վաշինգտոնում: Կազմակերպիչները նախատեսել են, որ այդ միջոցառմանը ներկա կլինի մեկ միլիոն մարդ: << Երբ տարբեր վայրերում հավաքվում են այդքան մեծ թվով մարդիկ, որպեսզի աղոթեն, ապա դա պատահական չէ: Աստված գործ ունի կատարելու ոչ միայն Ամերիկայում, այլև ամբողջ աշխարհում>>-եզրափակել էր Ալեքս Պրոկոպչիկը: