Վաշինգտոնում սկսել են կառուցել Աստվածաշնչի թանգարանը, որը ամենամեծն է լինելու աշխարհում: Թանգարանի և Իսրայելի հնությունների վարչության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն թանգարանում ցուցադրվելու են Իսրայելում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները: <<Մեր նպատակն է Աստվածաշնչի մասին պատմել այնքան հետաքրքիր, որ մարդիկ ժամեր շարունակ մնան թանգարանում>>-ասել էր Աստվածաշնչի թանգարանի հիմնադիր Սթիվ Գրինը: Նրա ընտանիքին է պատկանում աստվածաշնչյան արտեֆակտների աշխարհում ամենահարուստ հավաքածուներից մեկը: Հավաքածուի նմուշների մեծ մասը կցուցադրվի թանգարանում: <<Այս թանգարանում ամեն ինչ լինելու է տեխնիկայի վերջին խոսքի համաձայն, լինելու է շատ հետաքրքիր: Մեր թանգարանում յուրաքանչյուր այցելու կարող է իր ցանկությամբ ծրագրավորել էքսկուրսիան>>-հայտարարել էր Սթիվ Գրինը: Թանգարանը նախատեսված է բացել 2017 թվականին: Շինարարությունը կարժենա 400 միլիոն դոլար: