РЕН ТВ-ի տեղեկացմամբ` ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում եկեղեցական ծառայության ժամանակ հովիվը հրազենի կրակոցով սպանել է մի տղամարդու: Քաղաքի ոստիկանության ղեկավարի խոսքով 25-ամյա Դինտի Սմիթը եկեղեցի էր մտել կացնով զինված և սկսել էր սպառնալ հավատացյալներին, որից հետո հարձակվել էր քահանայի վրա: Վերջինս հրազենից մի քանի անգամ կրակել էր հարձակվողի վրա: Սմիթը ծանր վիրավորվել էր և մահացել հիվանդանոցում: Ոստիկանության տվյալներով Դինտի Սմիթը վերջերս վիճել էր եկեղեցու հովվի հետ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել էին հովվին, սակայն հետո ազատ էին արձակել: Հոգևորականի դեմ ոչ մի մեղադրանք չի ներկայացվել: Դեպքի պատճառների մասին դեռևս ոչինչ չի տեղեկացվել: