EuroNews-ի համաձայն`օգոստոսի 31-ին Վիենայում սպիտակ հագուստներով տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ իրենց աջակցությունը հայտնելու Եվրոպա գնացող գաղթականներին: Քայլերթի կարգախոսներն էին << մարդու իրավունքները սահմաններ չունեն>> և << մարդը չի կարող ոչ օրինական լինել>>:Քանի որ Եվրոպայում սկսել են հնչել հայտարարություններ, որ գաղթականների մեծ հոսքը վտանգում է Եվրամիության երկրներին,ցուցարարները կոչ էին անում հարգել փախստականներին և արդարացի մոտեցում ցուցաբերել: Ներկայումս Եվրոպայում գործող օրենքների համաձայն անօրինական գաղթյալները պարտավոր են ապաստան խնդրել Եվրամիության հենց առաջին երկրից, որտեղ հայտնվել են: Այսպես կոչված Բալկանյան միջանցքով Եվրոպա հասնող փախստականները ապաստան են խնդրում Հունգարիայից: Քանի որ փախստականների հոսքը անընդհատ աճում է Հունգարիայի կառավարությունը այդ մարդկանց մեծ մասին ուղարկում է Արևմուտք: