Դեկտեմբերի 9-ին Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինը հանդիպել է Ռուսաստանի Գլխավոր Րաբբի Բերլ Լազարի և Ռուսաստանի հրեական համայնքների դաշնության նախագահ Ալեքսանդր Բորոդայի հետ: Նախագահը Ռուսաստանի հրեաներին շնորհավորել էր Խանուկա տոնի կապակցությամբ:<< Խանուկան պայծառ տոն է: Դա ոչ միայն նորացման և լույսի տոն է, այլ նաև հրեա ժողովրդի խիզախության>>-նշել էր Վ. Պուտինը: Նա հրեա ժողովրդին մաղթել էր բարգավաճում և ամենայն բարիք:<<Հուսով եմ, որ բոլոր երազանքները և ծրագրերը կիրականանան>>-նշել էր Ռուսաստանի նախագահը: Բերլ Լազարը ասել էր, որ Ռուսաստանում հրեաները անվտանգության մեջ են և իրենց շատ հարմարավետ են զգում: Գլխավոր Րաբբին երկրի նախագահին պատմել էր երկու նոր սինագոգերի բացման մասին: