Ընթացիկ ուսումնական տարում Թուրքիայում ավելի քան 24 քրիստոնեական դպրոցներ հայտնվել են փակվելու վտանգի առջև: Պատճառն այն է, որ երկրի գործող օրենքները սահմանափակում են այդ դպրոցներում աշակերտների ընդունելությունը:Եթե սահմանված թվից ավելի շատ աշակերտներ են ընդունում, ապա կրճատվում է դպրոցին տրվող պետական ֆինանսավորումը: Այս կապակցությամբ առաջինը իր ձայնը բարձրացրել է փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող խմբի համակարգող, փաստաբան Նուրքան Կայան:Նա կոչ է արել միաբանվել և պայքարել խտրական օրենքի դեմ, որը սահմանափակում է փոքրամասնություններին պատկանող դպրոցների իրավունքները:Նշենք, որ ուսումնական այս տարվա սկզբում քրիստոնեական տարբեր համայնքներին պատկանող 55 դպրոցներ որոշակի ֆինանսական աջակցություն են ստացել պետությունից: Այդ դպրոցներից 36-ը պատկանում է հայկական համայնքին, 18-ը` հույն ուղղափառ համայնքին: