Տխրահռչակ <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները Սիրիայի հյուսիս Արևելյան Պալմիրա քաղաքում պայթեցրել են հինավուրց սյուները: Այս մասին տեղեկացնում է լիբանանյան առաջատար <<An Nahar>> թերթը: Պայթեցված կոթողների թվի և դարաշրջանի մասին մանրամասներ չեն տեղեկացվում: Նշենք, որ Պալմիրայի հինավուրց ավերակները ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ: Պալմիրան ահաբեկիչների ձեռքն է անցել ընթացիկ տարվա մայիսին: Նախքան քաղաքը թողնելը սիրիական բանակը տարհանել էր բնակչության մեծ մասին և տեղափոխել էր քաղաքի կենտրոնական թանգարանում պահվող առավել արժեքավոր պատմական իրերը: