Քրիստոնյաները և մուսուլմանները միասին իսլամիստ գրոհայիններից պաշտպանում են Սիրիայի Սասադ քաղաքը, որը գտնվում է Հոմսի և Դամասկոսի միջև և ռազմավարական կարևոր նշանակություն ունի սիրիական բանակի համար: Բացի դա Սասադը Սիրիայում համարվում է քրիստոնեության կենտրոնը: Նրա բնակիչները մինչ օրս խոսում են արամերեն լեզվով:Քաղաքը Զեդադ անվամբ հիշատակված է Աստվածաշնչի Թվոց և Եզեկիելի մարգարեության գրքերում: Երկու տարի առաջ Սասադ քաղաքը գրավել էին <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները: Բնակչության մեծ մասը հեռացել էր քաղաքից: 15 հազար բնակչությունից քաղաքում մնացել էր երկու հազարը: Սիրիական բանակը քաղաքը հետ էր գրավել, սակայն ներկայումս իսլամիստ գրոհայինները դարձյալ պաշարել են Սասադը: Անտիոքի և համայն Արևելքի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մար Իգնատիոս Աֆրեմ Քարիմը հաստատել է, որ քաղաքը դարձյալ պաշարման մեջ է: Նրա խոսքով Սիրիայի տարբեր շրջաններից բազմաթիվ քրիստոնյաներ և մուսուլմաններ են եկել պաշտպանելու քաղաքը: << Քաղաքը մեզ համար շատ կարևոր է: Սա Աստվածաշնչում հիշատակված վայր է և խորհրդանշական է սիրիացիների համար: Թույլ չենք տա իսլամիստներին մեկ անգամ ևս գրավել քաղաքը: Սա մեր հայրենիքն է և մնալու ենք այստեղ: Եթե պետք է զոհվենք, ապա կզոհվենք պաշտպանելով քաղաքը: Չենք պատրաստվում փախչել>>-ասել էր Պատրիարքը AINA գործակալությանը տված հարցազրույցում: