Մարտի 17-ին Երուսաղեմում բացվելու է մերձավորարևելյան տարածաշրջանում քրիստոնեության ներկայությանը նվիրված թանգարանի առաջին բաժինը: Թանգարանը գործում է Հին Երուսաղեմում գտնվող ֆրանցիսկյան վանքում: Թանգարանը կազմված է հնագիտական գտածոների, պատմական նյութերի և փաստաթղթերի բաժիններից: Այցելուները կարող են ծանոթանալ Սուրբ երկրում քրիստոնեության պատմությանը `սկսած աստվածաշնչյան ժամանակներից մինչ օրս: Առաջին բաժինը կոչվում է << Via Dolorosa >>` այսինքն << Վշտի ճանապարհ>>: Այդպես են անվանում այն ճանապարհը, որով Հիսուս Քրիստոսին տարել են Գողգոթա: Թանգարանում ցուցադրվելու են Ֆրանցիսկյան միաբանության վանականների կողմից դարեր շարունակ պահված իրեր, որոնց թվում կան մեծ արժեք ունեցող ցուցանմուշներ: Նշենք, որ թանգարանը ստեղծվել է Երուսաղեմում գործող Ֆրանցիսկյան միաբանության, << Рro Terra Sancta