Պակիստանի խորհրդարանի օրենքի և արդարադատության հարցերով մշտական հանձնաժողովի անդամները միաձայն հանդես են եկել կրոնական փոքրամասնություններին երկրի խորհրդարանում լրացուցիչ պատգամավորական տեղեր հատկացնելու օգտին: Այս օրինագիծը ներկայացվելու է խորհրդարանի քվեարկությանը: Օրենքի և արդարադատության հարցերով մշտական հանձնաժողովի որոշմամբ կրոնական փոքրամասնություններին լրացուցիչ 5 պատգամավորական տեղ է հատկացվելու: Երկուական տեղ Փենջաբ և Սինդ նահանգների խորհրդարաններում և մեկ տեղ Բելուջիստանում: Ներկայուս Պակիստանի խորհրդարանի ստորին պալատում կրոնական փոքրամասնությունները 9 պատգամավոր ունեն: Պակիստանում հաճախակի բարձրացվել է խորհրդարանում փոքրամասնությունների ներկայությունը մեծացնելու հարցը: Քրիստոնեական համայնքները բազմիցս հայտարարել են խորհրդարանի գործունեության ոչ թափանցիկության և իրենց պատգամավորների փոքրաթիվ լինելու մասին: 2011 թվականին ընդունված օրենքի համաձայն Պակիստանի խորհրդարանի վերին պալատում`Սենատում կրոնական փոքրամասնություններ համարվող քրիստոնյաներին և հինդուիստներին տրամադրվել էր պատգամավորական 4-ական տեղ յուրաքանչյուր նահանգից: