Եվրոպայի րաբբիների խորհրդի նախագահ, Մոսկվայի գլխավոր րաբբի Պինհաս Գոլդշմիդտը իսլամական ծայրահեղականությունը անվանել է բացարձակ չար և ֆաշիզմ:<< Պետք է իսլամական ֆաշիզմը ընդունենք որպես բացարձակ չար և միավորենք մեր ջանքերը պայքարելու դրա դեմ: Միայն այսպես կարող ենք հաղթել լույսի և խավարի այս պատերազմում>>-ասել էր Պ. Գոլդշմիդտը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Նա ցավակցել էր Բելգիայի ժողովրդին, զոհերի հարազատներին և վիրավորներին: << Այս ժամին մենք աղոթում ենք զոհերի հարազատների և վիրավորների համար>>-ասել էր հրեա հոգևորականը: Պինհաս Գոլդշմիդտը Եվրամիությանը կոչ է արել միավորել ուժերը բոլոր ճակատներում պայքարելու համար` <<լրատվամիջոցներում , մզկիթներում, շուկաներում, սահմաններում , քանի որ ահաբեկչության սպառնալիքը տարածվել է բոլորի վրա` անկախ ազգությունից, հավատքից և բնակության երկրից>>: