<<Գթասրտություն>> ուղղափառ ծառայությունը Ռուսաստանի սննդամթերք արտադրող հայտնի ընկերությունների հետ իրականացնելու են բարեգործական ակցիա, որը կոչվում է << Ի սրտե օգնիր երեխաներին>>: Ակցիայի շրջանակներում Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում ավելի քան մեկ ամսվա ընթացքում անվճար սննդամթերք են բաժանելու կարիքավոր ընտանիքների և մանկատների երեխաներին: << Գթասրտություն>> կազմակերպության մամուլի ծառայությունը հրապարակել է <<Русь>> պարենային հիմնադրամի նախագահ Վիկտորիա Կրիսկոյի հայտարարությունը, որում ասված է. << Օգնության համար մեզ դիմողների թիվը մեծանում է:Պաշտոնական տվյալներով ներկայումս Ռուսաստանում ավելի քան 22 միլիոն մարդ աղքատ է: Մենք բոլորս` արտադրողները, գնորդները, ոչ կոմերցիոն կազմակերպությունները միասին կարող ենք հոգ տանել կարիքի մեջ գտնվող մարդկանց>>: Նշենք, որ նախորդ տարի բարեգործական նման միջոցառման շրջանակներում օգնություն էր տրամադրվել ծանր պայմաններում հայտնված 33 հազար ընտանիքների: