Ավարտվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու Սինոդի բարեգործության և սոցիալական ծառայության բաժնի նախաձեռնած բարեգործական << Նադեժդա>> ավտոերթը, որի ընթացքում ավելի քան 200 անօթևան մարդիկ ստացել են ձմեռային հագուստ, տաք սնունդ, ինչպես նաև բժիշկների և սոցիալական ծառայողների խորհրդատվություն: Նշենք, որ բարեգործական այդ ակցիան տևել էր 23 օր, որի ժամանակ մասնակիցները անցնելով 3850կմ` այցելել էին Իվանովո, Յարոսլավլ, Վոլոգդա, Սանկտ Պետերբուրգ, Մեծ Նովգորոդ, Պսկով և այլ քաղաքներ: Միջոցառման շրջանակներում մասնակիցները այցելել էին անօթևանների պետական և եկեղեցական ապաստանները, տեղի կամավորների և սոցիալական ծառայողների համար սեմինարներ էին կազմակերպել, որոնց ժամանակ կիսվել էին իրենց փորձառությամբ: Նշենք, որ ավտոերթը Նադեժդա են անվանել անօթևաններին օգնություն ցուցաբերող ուղղափառ շարժման աշխատակցուհի Նադեժդա Մոնետովայի պատվին, ով ողբերգական զոհվել է 2012թվականին: Մոնետովան անցյալում անօթևան էր եղել, սակայն կամավորների օգնությամբ կարողացել էր վերադառնալ նորմալ կյանքի, որից հետո սկսել էր օգնել անօթևան մարդկանց: