The Mirror-ի համաձայն`Հռոմում առաջին անգամ զբոսաշրջիկների համար բացվել է 1917 թվականին հայտնաբերված ստորգետնյա անտիկ տաճարը: Փորձագետների կարծիքով այդ տաճարը եզակի է ճարտարապետության և դիզայնի տեսակետից: Կառուցվածքով դա հեթանոսական տաճար է, որը հանդիսանում է վաղ քրիստոնեական տաճարների նախորդը: Այն գտնվում է 12 մետր խորության վրա, կառուցվել է Ք.Ա. I դարում և հանդիպման գաղտնի վայր էր հանդիսացել պյութագորականների համար: Տաճարը զարդարված է հեթանոս աստվածների և աստվածուհիների, հունական առասպելների հերոսների, կենտավրոսների, սատիրների պատկերներով :