Համաշխարհային հայտնի քարոզիչ Նիկ Վույչիչը Կիևի մարզադաշտում անցկացրել է << Կյանք առանց սահմանների>> հանդիպումը: <<Այն ինչ որ անում եմ, անում եմ հանուն Հիսուսի: Եթե դու նպատակներ ունես, ապա դրանց հասնելու ճանապարհին կարող են անհաջողություններ լինել, սակայն կարող ես այդ ամենը հաղթահարել և հասնել նպատակներիդ իրագործմանը>>-հանդիպման ժամանակ ասել էր Նիկ Վույչիչը: Նրա խոսքով ապրելու, ծառայելու և հուսալու ուժ իրեն տալիս է Աստված: Վույչիչը ներկաներին կոչ էր արել հավատալ Աստծուն, չընկճվել, հավատալ նաև սեփական ուժերին: Այդ հանդիպմանը ներկա էին եղել ավելի քան 700 անդամալույծներ: Կիև կատարած այցի ժամանակ Վույչիչը այցելել էր նաև զինվորական հոսպիտալ, մանկական հիվանդանոց, որտեղ բուժման կուրս են անցնում քաղցկեղով հիվանդ երեխաները: Ապրիլի 9-15-ը Նիկը շրջագայելու է Ռուսաստանում և Բելառուսում: