Ապրիլի 5-ին ամերիկյան Միսսիսիպի նահանգի նահանգապետ Ֆիլ Բրայանտը օրենք է ստորագրել, որը պետական և մասնավոր ընկերություններին թույլ է տալիս հրաժարվել միասեռ զույգերին ծառայություններ մատուցելուց, եթե դա հակասում է աշխատակիցների կրոնական սկզբունքներին: Օրենքը սկսելէ գործել չնայած համասեռամոլների համայնքի և մի շարք կազմակերպությունների կողմից ցուցադրված համառ դիմադրությանը: Փաստորեն նահանգապետի հաստատած նոր օրենքը պաշտպանում է այն մարդկանց, ովքեր չեն ընդունում միասեռ ամուսնությունները: Նահանգապետ Ֆիլ Բրայանտը հայտարարել էր, որ այդ նոր օրենքը ուղղակի ամրագրում է Սահմանադրությամբ արդեն հաստատված հավատքի ազատությունը: Նոր օրենքի ընդունումը ողջունել է Համաշխարհային քրիստոնեական խորհուրդը: << ԱՄՆ-ում համասեռամոլ համայնքը պայքար է սկսել ամերիկյան ազգի քրիստոնեական արժեքների և հոգևոր մշակույթի դեմ: Նրանք շատ լավ գիտակցում են, եթե հաջողվի աղավաղել ավանդական արժեքները և պարտադրել իրենցը, ապա կարող են գրավել ամբողջ աշխարհը: Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ նման <<արժեքների>> հաստատումը անեծք է մարդկանց կյանքերի համար: Դրանք խեղաթյուրում են ընտանիք հասկացությունը, կործանում ենԱստծո կողմից անհատին տրված հոգևոր բաղկացուցիչը: Եվ մենք ուրախ ենք, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր չեն վախենում պաշտպանել քրիստոնեական արժեքները և ասել ճշմարտությունը: Միսսիսիպիի նահանգապետ Ֆիլ Բրայանտը օրինակ հանդիսացավ պետական և հասարակական բոլոր գործիչների համար>>-ասել էր Համաշխարհային քրիստոնեական խորհրդի վարչության նախագահ Յան Վոլկովը: