Մարտի 13-ին լրանում է Ֆրանցիսկ I-ի պապության երեք տարին: 2013թվականի մարտի 13-ին արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն ընտրվեց Հռոմի Պապ և վերցրեց Ֆրանցիսկ անունը:<<IL Sismografo>> կայքը Ֆրանցիսկ I-ի պապության երեք տարիների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել, համաձայն որի այդ ընթացքում Պապը ելույթ է ունեցել և քարոզել ավելի քան 800 անգամ, կատարել է 382 պատարագ, անցկացրել է 124 ընդունելություն, 168 անգամ կարդացել է <<Angelus>> աղոթքը սուրբ Պետրոսի հրապարակում և այլ վայրերում, 12 ուղևորություն է կատարել Իտալիայի սահմաններից դուրս: Սուրբ Գահին գտնվելու ընթացքում Պապը այցելել է Հռոմի և նրա արվարձանների ավելի քան15 կաթոլիկ թեմեր և համայնքներ, 11ուղևորություն է կատարել Իտալիայի տարբեր շրջաններ, հրապարակել է153 ուղերձներ: