Կիևում Լեհաստանի դեսպանությունը բողոքի նոտա է ուղարկել Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությանը Հովհաննես-Պողոս II Պապի հուշարձանը պղծելու համար: Վերջերս անհայտ անձինք կտրել էին Լվովի շրջանի Դրոգոբիչ քաղաքում գտնվող Պապի արձանի ձեռքը : Բողոքի նոտայում Լեհաստանի կառավարությունը << խոր մտահոգություն է>> հայտնում այդ դեպքի առիթով: Տեղի իրավապահների կարծիքով հանցագործները ցանկացել էին արձանից կտրած մասը վաճառել մետաղ գնողներին: