BBC-ի տեղեկացմամբ` նոյեմբերի 30-ին Մադրիդում հանդիսավոր արարողություն էր կատարվել այն օրենքի ընդունման առթիվ, որը թույլ է տալիս ավելի քան 500 տարի առաջ ինկվիզիցիայի կողմից Իսպանիայից արտաքսված հրեաների սերունդներին Իսպանիայի քաղաքացիություն ստանալ: Արարողության ժամանակ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը դիմել էր հրեական կազմակերպությունների, համայնքների ներկայացուցիչներին և իր ուրախությունն էր հայտնել, որ Իսպանիան պատրաստ է դարձյալ ընդունել Պիրենեյան թերակղզում ժամանակին ապրած հրեաների սերունդներին: Իսպանիան արդեն քաղաքացիություն է տվել ինկվիզիցիայի հալածանքների պատճառով երկրից հեռացած հրեաների ավելի քան 4 հազար ժառանգների: Նշենք, որ հրեաների արտաքսումը իսպանական երկու թագավորություններից` Կաստիլիայից և Արագոնից սկսվել էր 1492 թվականին, երբ թագավորական հրամանով արտաքսում էին այն հրեաներին, ովքեր հրաժարվում էին քրիստոնեություն ընդունել: Այդ ժամանակ շատ հրեաներ ստիպված կաթոլիկություն ընդունեցին, սակայն ինկվիզիցիան շարունակում էր հսկել այդ մադկանց: