The Washington Times-ի տեղեկացմամբ `մարտի 25-ին `Ավագ ուրբաթ օրը Եմենում <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները խաչել են կաթոլիկ քահանա Թոմաս Աժանալիլին: Թերթի համաձայն իսլամիստները քահանային խաչել են այդ օրը, երբ Հռոմեա-կաթոլիկ եկեղեցին հիշատակում էր Հիսուսի խաչելությունը: Նշենք, որ քահանա Թոմաս Աժանալիլին առևանգել էին Եմենի մայրաքաղաք Ադենում գտնվող Մայր Թերեզայի հիմնադրած կարիքավորների ապաստանի վրա կատարած հարձակման ժամանակ: Մինչև վերջերս քահանայի ճակատագրի մասին տեղեկություններ չկային: Թոմաս Աժանալիլը ծագումով հնդիկ էր և Հնդկաստանի քաղաքացի: Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ջանքեր են գործադրվում գերևարված հոգևորականին ազատելու համար: Թոմաս Աժանալիլին խաչելու մասին առաջին լուրը հայտնվել էր <<Corpus Christi Dubai>> համայնքի արաբալեզու կայքում: Այդ համայնքը սերտ կապեր է պահպանում Մայր Թերեզայի գթության կազմակերպության հետ: Քահանայի խաչելության փաստը հասատատել էր Վիենայի արքեպիսկոպոս, կարդինալ Քրիստոֆ Շոնբորնը Հարության տոնի պատարագի ժամանակ: