Դեկտեմբերի 8-ին Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի քրիստոնեական թաղամասում բացվելու է կաթոլիկ համալսարան: Համալսարանի հիմնաքարը դրել էին 2012թվականի հոկտեմբերի 20-ին: Շենքի կառուցման համար Քուրդիստանի կառավարությունը քաղդեական կաթոլիկ համայնքին տրամադրել էր 30 հազար քառակուսի մետր տարածք: Այս ուսումնական հաստատությունը ստեղծելու գործում մեծ օգնություն է ցուցաբերել Լիբանանի մարոնիտ համալսարանը: Նորաբաց ուսումնական հաստատությունում կատարվելու են նաև գիտահետազոտական աշխատանքներ: Համալսարանը բաց է լինելու բոլոր ցանկացողների համար: <<Իսլամական պետություն>> խմբավորման կողմից Իրաքում տարածքներ զավթելուց հետո հազարավոր քրիստոնյաներ ապաստանել են Էրբիլում: Սակայն դա չխանգարեց համալսարան ստեղծելու կաթոլիկ համայնքի ծրագրերին: