Քարոզիչ, խոսնակ ու գրքերիհեղինակ Ֆրենսիս Չանըպատասխանում է «Ինչպեսդառնալ արդյունավետ ծնողթվային դարաշրջանում» հարցին:
Հաղորդավար
-Դուք ունեք 7 երեխա: Դուք և Լիզան բացահայտե՞լ եք գաղտնիքը, թե որքան ժամանակ երեխան պետք է անցկացնի համակարգչի, հեռուստացույցի կամ վիդեո-խաղերի դիմաց:
Ֆրենսիս.
-Ե՛վ այո, և՛ ոչ: Ես նկատի ունեմ, որ տանը ես իշխանություն ունեմ, ուստի եթե ասում եմ. «Դուք ունեք 45 րոպե (կամ մեկ ժամ) օրվա ընթացքում դրանցով զբաղվելու համար», նշանակում է, որ բոլորը կկատարեն իմ պատվերը: Նրանք կկատարեն, որովհետև գիտեն՝ ինձ հետ վիճել չարժե:
Իսկ եթե անկեղծ, ապա բոլոր այդ համակարգիչները, iPad-ները, վիդեո-խաղերը՝ դրանք մեր մեղքն են: Եվ դրա համար երեխաներին մեղադրել չի կարելի: Մենք այնքան զբաղված ենք ծնողական պարտականություններով, որ թույլ ենք տալիս այդ սարքերին զբաղեցնել մեր երեխաներին:
Այո՛, մեր տանը մենք ժամանակային սահմանափակում ենք դնում ու ստուգում ենք, թե ինչ են նրանք նայում, և հաճախ դա ես եմ անում:
Օրինակ, ես պետք է դուրս գամ, ինձ հետ վերցնում եմ որդուս, և մենք միասին գնում ենք ֆուտբոլ խաղալու: Կամ դստերս հետ գնում ենք ընթրելու կամ զբոսնելու լողափում: Պետք է շփվել երեխաների հետ:
Ինչո՞ւ է դա այդքան կարևոր: Ես ավելի ու ավելի հաճախ եմ հանդիպում երեխաների, ովքեր չունեն շփման հմտություններ: Անգամ էկրանից հայացքը կտրել չեն ցանկանում: Մենք պետք է հիշենք, որ դա վնաս է հասցնում Արքայությանը, երբ մենք մեծացնում ենք երեխաների, ովքեր չգիտեն՝ ինչպես շփվել:
Պետք է մեծացնել նրանց այնպես, որ նրանք կարողանան շփվել ինչպես քրիստոնյաների, այնպես էլ անհավատների հետ: Մենք մեծացնում ենք Աստծո ծառաների: Մեր խնդիրն է՝ սովորեցնել նրանց մտնել աշխարհ ու խոսել մարդկանց հետ՝ տանելով նրանց Հիսուսի լույսն ու Ավետարանը:
Ես համարում եմ, որ համակարգչի առջև նստելն ու համակարգչային խաղեր խաղալը մեծ հանցագործություն է: Չարիքը նրանում չէ, որ նրանք չեն կարողանում թողնել էկրանները, այլ որ օգուտ չեն բերում Աստծո Արքայությանը, չեն շփվում մարդկանց հետ:
Բացի այդ, հավելվածներից կախվածությունը շեղում է նրանց մտքերը աղոթքի ժամանակ, և նրանք չեն կարողանում կենտրոնանալ, չեն կարողանում հանգստության վիճակի հասնել ծածուկ սենյակում, որպեսզի երկրպագեն Հիսուսին ու վայելեն Նրա ներկայությունը:
Աղբյուրը՝ Crossnews.am