Երբեք նախկինում բողոքականներն ու կաթոլիկները այսքան հեռու չեն եղել ուղղափառներից:
Այս տարի ուղղափառները Զատիկը կնշեն մեկ ամիս ուշ՝ համեմատած արևմտյան օրացույցի հետ:
Բայց բոլորիս միաբանում է Անունը, որին հավասարը չկա ո՛չ երկրում, ո՛չ երկնքում: Ահա թե ինչու եկեք այսօր խոսենք Հիսուսի մասին:
Կցանկանայի խոսենք Հիսուսի կատարած այն հրաշքների մասին, որոնք գրված են 4 Ավետարաններում: Դրանք 37-ն են: Եվ ահա, թե որոնք են այդ 37 հրաշքները, որոնց մասին Աստված կամեցել է հիշատակել Սուրբ Գրքում:
1. 5000 մարդու համար հացի բազմապատկումը, Բեթսայիդա (Մաթևոս 14.15-21),
2. Բորոտի բժշկությունը (Մաթևոս 8.1-4),
3. Պետրոսի զոքանչի բժշկությունը (Մաթևոս 12.9-13),
4. Փոթորիկը սաստելը՝ Գալիլեայի ծովում (Մաթևոս 8.23-27),
5. Գադարացի դիվահարից դևերի լեգեոն քշելը (Ղուկաս 8.26-39),
6. Անդամալույծի բժշկությունը (Մաթևոս 9.2),
7. Տեռատես կնոջ բժշկությունը Կափառնայում՝ Գալիլեա (Մաթևոս 9.20-22),
8. Հայրոսի աղջկա հարությունը (Մաթևոս 9.18-26),
9. Չորացած ձեռքով մարդու բժշկությունը (Մաթևոս 12.9-13),
10. Ջրերի վրայով քայլելը Գալիլեայի ծովում (Մաթևոս 14.22-23),
11. Լուսնոտի բժշկությունը (Մաթևոս 17.14-21),
12. Կույր Բարդուղիմեոսի բժշկությունը (Մաթևոս 20.29-34),
13. Ժողովարանում դիվահարի բժշկությունը (Մարկոս 1.21-28),
14. Հարյուրապետի ծառայի բժշկությունը (Մաթևոս 8.5-13),
15. Կույր ու համր դիվահարի բժշկությունը (Մաթևոս 12.22-32),
16. Քանանացի կնոջ դստեր բժշկությունը (Մաթևոս 15.21-28),
17. 4000 մարդու համար հացի բազմապատկումը (Մարկոս 8.1-9),
18. Թզենին անիծելը (Մաթևոս 21.18-22),
19. Երկու կույրերի բժշկությունը (Մաթևոս 20.29-34),
20. Համր դիվահարի բժշկությունը (Մաթևոս 9.32-34),
21. Սատերը ձկան բերանում (Մաթևոս 17.26),
22. Խուլ դժվարախոսի բժշկությունը (Մարկոս 7.31-37),
23. Բեթսայիդայում կույրի բժշկությունը (Մաթևոս 8.22-26),
24. Քրիստոսն անտեսանելի կերպով անցնում է իր թշնամիների միջով (Ղուկաս 4.30),
25. Ձկների մեծ որսը (Ղուկաս 5.1-11),
26. Նայինացի կնոջ որդու հարությունը (Ղուկաս 7.11-17),
27. Կծկված կնոջ բժշկությունը (Ղուկաս 13.11-13),
28. Ջրգողվածի բժշկությունը (Ղուկաս 14.2-6),
29. Տասը բորոտների բժշկությունը (Ղուկաս 17.12-19),
30. Քահանայապետի ծառայի բժշկությունը (Ղուկաս 22.50),
31. Ջուրը գինի դարձնելը (Հովհաննես 2.1-11),
32. Կափառնայում ազնվականի որդու բժշկությունը (Հովհաննես 4.46-54),
33. Բեթհեզդայի ավազանում բժշկությունը (Հովհաննես 5.6-9),
34. Ի ծնե կույրի բժշկությունը (Հովհաննես 9.1-7),
35. Ղազարոսի բժշկությունը (Հովհաննես 11.30-44),
36. Երկրորդ անգամ ձկների մեծ որսը Գալիլեայի ծովում (Հովհաննես 21.1-14),
Եվ վերջին հրաշքը, որն օրերս տոնեց ողջ քրիստոնյա աշխարհը.
37. Հիսուսը հարություն առավ մեռելներից:
Աղբյուր՝ Crossnews.am