«Էմմանուէլ» եկեղեցու երիտասարդական ծառայությունը կազմակերպում է համաերիտասարդական աղոթքի երեկո՝ հանուն հայրենիքի խաղաղության և բանակի ապահովության՝ ապրիլի 8-ին՝ ուրբաթ օրը, ժամը 18:00-ին:
«Հրավիրում ենք բոլոր երիտասարդներին՝ անկախ եկեղեցական պատկանելությունից, քաղաքական ու կրոնական հայացքներից, միասին մեր աղոթքը բարձրացնենք առ Աստված, որ Տերը միջամտի, խաղաղություն պարգևի մեր երկրին և ուժ, զորություն ու իմաստություն տա մեր ժողովրդին». գրված է երիտասարդական ծառայության ֆեյսբուքյան էջում:
Հասցեն՝ ք. Երևան, Հ.Ա.Թ. Շերամի 88
Աղբյուր՝ Crossnews.am