Fides գործակալության համաձայն`Թուրքիայի Իզմիր քաղաքում ստեղծվել է Ֆրանցիսկյան միաբանության համայնք, որի անդամները իրենց առաջնահերթ խնդիրն են համարում Ավետարանի քարոզությունը, միջկրոնական և միջմշակութային երկխոսության զարգացումը: Ֆրանցիսկյան այս համայնքը երկրորդն է Թուրքիայում: Ավելի վաղ համայնք էր ստեղծվել Ստամբուլում: Թուրքիայում Ֆրանցիսկյան միաբանության համայնքներ ստեղծելու գաղափարը պատկանում է միաբանության նախկին գեներալ Հերման Շալյուկին: <<Ամեն տարի մենք անցկացնում են քրիստոնյաների միաբանությանը նվիրված աղոթքի շաբաթ, միջկրոնական և էկումենիկ թեմաներով դասընթացներ ենք կազմակերպում, միջկրոնական աղոթքներ անցկացնում, Ռամադանի ժամանակ այցելություններ ենք կատարում մուսուլմաններին>>- Fides գործակալությանը պատմել էին Ստամբուլի համայնքում: Իզմիրում գործող նոր համայնքը համացանցում ստեղծել է իր կայքը, որտեղ կարելի է ծանոթանալ համայնքի կյանքին: