Մերձավոր Արևելքից փախստականների թվի մեծացման արդյունքում Ֆինլանդիայում մուսուլմանական համայնքը թվաքանակով դարձել է երկրորդը` գերազանցելով ուղղափառներին: Ներկայումս երկրում բնակվում է ավելի քան70 հազար մուսուլման:Անդամների թվով առաջին տեղում բողոքական համայնքն է, որը ունի 4միլիոն անդամ, ուղղափառների թիվը կազմում է 61հազար, կաթոլիկներինը`13հազար, <<Եհովայի վկաներ>>-ինը` 18հազար: 1միլիոն երեք հարյուր հազար մարդ էլ կրոնական ոչ մի համայնքի չի անդամակցում: Ֆինլանդիայի փախստականների հարցերով կենտրոնի տվյալներով ապաստան խնդրողների մեծ մասը աշխարհիկ մուսուլմաններ են: 2015թվականին Ֆինլանդիայում ապաստան են գտել 28 հազար փախստականներ հիմնականում Իրաքից և Աֆղանստանից: