Ամերիկացի հայտնի քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմը Facebook-ի էջում հերթական անգամ քրիստոնյաներին կոչ է անում աղոթել ԱՄՆ-ի և նախագահական առաջիկա ընտրությունների համար : Այս մասին տեղեկացնում է invictory կայքը: << Միայն Աստված կարող է փրկել Ամերիկային ներկայիս աշխարհիկ աշխարհայացքից, որը հակառակ է աստվածաշնչյան արժեքներին>>-հայտարարել է Գրեհեմը: Նա ամերիկացի քրիստոնյաներին կոչ է արել աղոթել ժողովրդի և երկրի ապագայի համար, որպեսզի դիմակայեն անաստվածության տարածմանը: <<Ակնհայտ է , մեր երկիրը գտնվում է հոգևոր, բարոյական և քաղաքական աղետալի վիճակում: Մեղքի ալիքը կանգնեցնելու փոխարեն, մեր մանկավարժները, քաղաքական գործիչները , դատավորները աջակցում են անաստվածության տարածմանը: Դրան պետք է վերջ դրվի, մեր սերունդները պետք է ապրեն այն երկրում, որը ճանաչում է Աստծուն և պաշտպանում կրոնական ազատությունը>>- ասել է Գրեհեմը: Նշենք, որ հայտնի ավետարանիչը աղոթքի արշավ է անցկացնում ամերիկյան նահանգներում: Նա արդեն այցելել է Կոլումբիա, Հարավային Կարոլինա նահանգներ, ինչպես նաև Հավայան կղզիների մայրաքաղաք Հոնոլուլու: Գրեհեմը իր քարոզների ժամանակ քրիստոնյաներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքում և տարածել Հիսուսի Ավետարանը: