Փարիզում իրականացված ահաբեկչությունից հետո Մեծ Բրիտանիայում աճել են հակամուսուլմանական տրամադրությունները և հաճախակիացել են այդ հողի վրա կատարվող հարձակումները: Բրիտանական կառավարության տվյալներով մուսուլմանների դեմ կատարվող հարձակումների թիվը մեծացել է մոտ 300% -ով: Միայն վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է հարձակման 115 դեպք: Ավելի հաճախ հարձակումների թիրախ են դառնում հիջաբներ կրող կանայք: Հակամուսուլմանական գործողությունների թիվը մեծացել է նաև Ֆրանսիայում: Փարիզի մեծ մզկիթը և մուսուլմանական այլ սրբավայրեր գտնվում են ոստիկանության հսկողության ներքո: Իրականում մուսուլմանների դեմ կատարվող հարձակումների թիվը կարող է գերազանցել պաշտոնական տվյալները, քանի որ շատ տուժողներ չեն դիմում իսլամական համայնքի ակտիվիստներին և ոստիկանությանը: