Եգիպտացի ղպտի միլիոնատեր Նագիբ Սավիրիսը Միջերկրական ծովում կղզի գնելու և այնտեղ Մերձավոր Արևելքից փախստականներ բնակեցնելու հարցի շուրջ սկսել է նախնական խորհրդակցությունները Հունաստանի և Իտալիայի կառավարությունների հետ: Սավիրիսի խոսքով կղզում կարելի է տեղավորել ավելի քան հարյուր հազար ընտանիք, նրանց ապահովել աշխատանքով և սոցիալական պայմաններով: Եգիպտացի գործարարը նշել էր, որ կառավարության համաձայնություն ստանալը գործի միայն սկիզբն է: Նագիբ Սավիրիսը նախատեսում է, որ իր ծրագրին մասնակցելու է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը: