Նորություններ

Եպիսկոպոս Ռյախովսկին հարգել է հայ նահատակների հիշատակը

Հայ ժողովրդին ցավակցել  և զոհերի հիշատակը  հարգել է Ռուսաստանի ավետարանական  հավատքի  քրիստոնյաների միության առաջնորդ- եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին: Նա մասնակցել էր Մոսկվայի Տիրոջ Պայծառակերպության  տաճարում կայացած  մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակի աղոթքին, որը առաջնորդում էր Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը: Եպիսկոպոս Ռյախովսկին Եզրաս Ներսիսյանին պաշտոնական նամակ էր հանձնել, որում իր և ավետարանական հավատքի եկեղեցիների անդամների անունից [...]

By |2015-04-27T09:37:35+04:00April 27th, 2015|Նորություններ|0 Comments

Իգոր Նիկիտինը ցավակցել է հայերին

«ТБН-Россия»  հանրային հեռուստաալիքի  տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Նիկիտինը ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով իր ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին. «Ողջ աշխարհի  համար նշանակալի այս օրը ես  դիմում եմ հայ ժողովրդին: Դուք մենակ չեք: Աշխարհի միլիոնավոր մարդիկ  Ձեզ հետ են և աջակցում են Ձեզ: Ես ցավակցում եմ  մեր ժամանակակիցներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին  հարյուրամյա վաղեմություն ունեցող այդ սարսափելի իրադարձությունների ժամանակ:  Ես համարձակվում [...]

By |2015-05-05T11:33:22+04:00April 27th, 2015|Նորություններ|0 Comments

Կարդինալ Ռաին Թուրքիային կոչ է արել ընդունել ցեղասպանությունը

Լիբանանյան Daily Star պարբերականի տեղեկացմամբ` մարոնիտ  պատրիարք, կարդինալ  Բեշար Բուտրոս Ռաին Թուրքիայի կառավարությանը  կոչ է արել  Ճանաչել Օսմանյան կայսրությունում կատարված   ցեղասպանությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարդինալը մեկնաբանելով  ցեղասպանությունը չճանաչելու Թուրքիայի քաղաքականությունը, ասել էր. «Զանգվածային սպանությունների համար հրապարակային ներողություն խնդրելու պահանջը պետք է միշտ կատարվի»: Ի դեպ` կարդինալ  Բեշար Ռաին  մյուս քրիստոնյա առաջնորդների հետ  Հայաստանում ներկա էր գտնվել  Ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին` այդ [...]

By |2015-05-05T11:33:41+04:00April 27th, 2015|Նորություններ|0 Comments

Կաթոլիկ քահանաները չեն հեռանում Եմենից

Չնայած Եմենում շարունակվող քաղաքացիական պատերազմին կաթոլիկ հինգ քահանաներ որոշել են չհեռանալ երկրից: Նրանց խոսքով մնացել են, որպեսզի ծառայեն չորս քաղաքներում գտնվող կաթոլիկ թեմերի մոտ երեք հազար հավատացյալներին: << Իհարկե վախենալու պահեր եղել են, լսվել են կրակոցներ, ռումբեր են պայթել մեր տաճարի հարևանությամբ>> -պատմել էր քահանաներից մեկը իտալական թերթին տված հարցազրույցի ժամանակ: Նշենք, որ Եմենի կաթոլիկների [...]

By |2015-04-10T12:24:40+04:00April 10th, 2015|Նորություններ|0 Comments

Գիտականորեն ապացուցել են, որ աղոթքը բժշկում է

Վերջին բժշկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղոթքը օգնում է մարդկանց ոչ միայն պահպանել առողջությունը, այլ նաև արագ վերականգնել: ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Դյուկի համալսարանի Աստվածաբանության և առողջության կենտրոնի տնօրեն Հերոլդ Կոենիգը գիտական ամսագրերից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ ավելի քան 1500 բժշկական ուսումնասիրությունները ապացուցում են, որ կրոնական մարդիկ ունեն ավելի կայուն հոգեբանական և [...]

By |2015-04-10T12:22:08+04:00April 10th, 2015|Նորություններ|0 Comments

Իսլամիստները հիվանդ են մաշկային վտանգավոր հիվանդությամբ

հեռուստաալիքի տեղեկացմամբ > խմբավորման հարյուրավոր գրոհայիններ հիվանդացել են լեյշմանիոզ կոչվող մաշկային վտանգավոր հիվանդությամբ: Հիվանդությունը առաջացնում է ավազե ճանճի միջոցով փոխանցվող մակաբույծը: Հատկապես հեշտությամբ վարակվում են այն մարդիկ, ովքեր ապրում են հակասանիտարական պայմաններում: > խմբավորման համար խնդիրը նրանումն է, որ գրոհայինները հրաժարվում են բուժվել կրոնական նկատառումներով: Այս տեղեկությունը հայտնվելուց հետո սոցիալական ցանցերում շատերը սկսեցին գրել, որ [...]

By |2015-04-10T11:54:35+04:00April 10th, 2015|Նորություններ|0 Comments

Իսպանիայի ոստիկանությունը իրականացնում է հակաահաբեկչական գործողություններ

Իսպանիայի Կատալոնիայի մարզի իրավապահ մարմինները հայտնել են 11մարդու ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են իսլամիստ ահաբեկիչների հետ կապ ունենալու համար: Ոստիկանության տեղեկացմամբ ձերբակալվածներից մեկը կին է:Նրանց ձերբակալել են հինգ քաղաքներում այդ թվում նաև Բարսելոնում: Նրանցից 9-ը Իսպանիայի քաղաքացիներ են, երկուսը` Մարոկոյի և Պարագվայի: Հետաքննության շահերից ելնելով առավել մանրամասն տեղեկություններ չեն հայտնել: Ի դեպ վերջին օրերին Իսպանիայի [...]

By |2015-04-10T09:52:19+04:00April 10th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top