Հոկտեմբերի 17-ին տարբեր երկրներում կկայանա << Ազատության քայլերթ>> ակցիան, որը նվիրված է ժամանակակից ստրկության դեմ պայքարին: Ակցիան կազմակերպել է միջազգային քրիստոնեական A21 կազմակերպությունը: Այդ օրը հազարավոր կամավորներ քայլելու են քաղաքների փողոցներով`տանելով <<Չի վաճառվում>> կարգախոսները: Ակցիան նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ժամանակակից ստրկությանը: Քայլերթը կազմակերպվում է երկրորդ անգամ: Անցյալ տարի միջոցառմանը մասնակցել էր մոտ մեկ միլիոն մարդ 17 երկրներում: << Ազատության քայլերթ>> -ին աջակցում են բազմաթիվ եկեղեցիներ և քրիստոնեական կազմակերպություններ: Վիճակագրական տվյալների համաձայն ներկայումս 27 միլիոն մարդ ստրուկի կարգավիճակում է: Նրանք ենթարկվում են աշխատանքային և սեռական շահագործման: Նշենք, որ A21-ը մարդկանց առևտրի դեմ պայքարող միջազգային կազմակերպություն է և 11 գրասենյակներ ունի աշխարհի տարբեր երկրներում: