TBN Armenia

About TBN Armenia

This author has not yet filled in any details.
So far TBN Armenia has created 1249 blog entries.

Ռուսաստանի հազարավոր քաղաքացիներ են կռվում իսլամիստների շարքերում

Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ԱՊՀ երկրների Հակահաբեկչական  կենտրոնի  տնօրեն, գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը հայտնել էր, որ <<Իսլամական պետություն>> խմբավորման շարքերում կռվում են Ռուսաստանի  հազարավոր քաղաքացիներ: << Հատուկ ծառայությունների տվյալներով ներկայումս իսլամիստների շարքերում  կան Ռուսասատնի Դաշնության  ավելի քան 2հազար քաղաքացիներ, որոշ փորձագետների գնահատմամբ այդ թիվը  կազմում է մոտ 5 հազար>> -ասել էր Նովիկովը: Նրա կարծիքով այս երևույթի [...]

By |2015-06-17T08:51:14+04:00June 17th, 2015|Նորություններ|0 Comments

Կաթոլիկ նոր տաճար են կառուցել ԱՄԷ-ում

Fides-ի տեղեկացմամբ`Արաբական Միացյալ  Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի մոտ գտնվող Մուսսաֆահ փոքրիկ քաղաքում բացել են Պողոս առաքյալի անվան կաթոլիկ նոր տաճարը: Տաճարը օծել էր Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը: Հանդիսավոր արարողության ժամանակ   Արաբական  Միացյալ էմիրությունների մշակույթի նախարարը հայտարարել էր, որ  կաթոլիկ նոր տաճարի բացումը վկայում է  իրենց երկրում առկա  կրոնական հանդուրժողականության մասին: Բացումից հետո կարդինալ Պարոլինը [...]

By |2015-06-17T08:49:10+04:00June 17th, 2015|Նորություններ|0 Comments

Միտրոպոլտ Իլարիոնը հանդիպել է Հռոմի Պապի հետ

Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ`Հռոմ կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում  Մոսկվայի պատրիարքության   եկեղեցական արտաքին կապերի բաժնի նախագահ, միտրոպոլիտ Իլարիոնը հանդիպել էր Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի հետ:  Միտրոպոլիտը Պապին հաղորդել էր  Ռուս եկեղեցու Պատրիարք Կիրիլի ողջյունները: Հանդիպման ժամանակ քննարկվել էին  բազմաբնույթ հարցեր, այդ թվում  քրիստոնյաների աղետալի վիճակը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Միտրոպոլիտը և Պապը համակարծիք են եղել, [...]

By |2015-06-17T08:45:02+04:00June 17th, 2015|Նորություններ|0 Comments

  Ռուս Ուղղափառ եկեղեցին արձագանքել է Հռոմի Պապի հայտարարությանը

Ռուս Ուղղափառ եկեղեցին ողջունել է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը նույն օրը նշելու  Հռոմի Պապի  մտադրությունը, բայց քանի որ տարբեր լրատվամիջոցներ տարբեր ձևով են ներկայացնում Պապի խոսքերը, ուստի  պետք է նախ  ծանոթանալ  Պապի  ճշգրիտ հայտարարությանը: Այս մասին հայտարարել է  Մոսկվայի պատրիարքության արտաքին կապերի բաժնի փոխնախագահ, քահանա Նիկոլայ Բալաշևը:  Նրա խոսքով Հռոմեական- կաթոլիկ եկեղեցին 16-րդ դարից օգտագործում [...]

By |2015-06-16T08:38:58+04:00June 16th, 2015|Նորություններ|0 Comments

Բելգիայի բողոքական եկեղեցին ընդունում է համասեռամոլ քահանաների

Բելգիայի բողոքական եկեղեցին հայտարարել է, որ այսուհետ  իր դռները բաց  են   համասեռամոլ  քահանաների առաջ: Բելգիայի Միացյալ բողոքական եկեղեցու սինոդի ընդունած որոշման մեջ ասված է, որ համասեռամոլությունը այլևս արգելք չի համարվելու  հովվական ծառայության համար: Նշենք, որ մի քանի տարի առաջ Բելգիայի բողոքական սինոդը  թույլատրել էր օրհնել միասեռ ամուսնությունները: Ինչպես գիտենք վերջերս  Շոտլանդիայի Երիցական եկեղեցին ևս  որոշում [...]

By |2015-06-16T08:30:29+04:00June 16th, 2015|Նորություններ|0 Comments

Համագումարի մասնակիցները հռչակագիր են ընդունել

Աստանայում ավարտված  համաշխարհային և ավանդական  կրոնների առաջնորդների V համագումարի մասնակիցները  կոչ են արել աշխարհում կանգնեցնել  բռնությունների  և ատելության ահագնացող ալիքը: Համագումարի արդյունքում ընդունված հռչակագրում ասված է.<<Բոլոր առաջատար պետությունների քաղաքական առաջնորդները  պետք է կանգնեցնեն  ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի խորացող անվստահության վիհը, դադարեցնեն փոխադարձ պատժամիջոցները  և օգտագործեն միջազգային հարթակները    հակասությունները կարգավորելու, վերահաստատեն խաղաղությունը և անվտանգությունը միջազգային [...]

By |2015-06-16T09:00:58+04:00June 15th, 2015|Նորություններ|0 Comments

Պապը առաջարկել է Հարության տոնը նշել նույն օրը

Վատիկանում կայացած  հոգևորականների համաշխարհային ժողովի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը կոչ էր արել միասնական ամսաթիվ ընդունել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը նշելու համար: <<Դեռևս Պողոս VI  Պապի ժամանակ եկեղեցին պատրաստ էր  մեկ ամսաթիվ ընդունել Հարության տոնի համար, որպեսզի հրաշափառ այդ տոնը նույն օրը նշեն և Հռոմում, և Կոստանդնուպոլսում և Մոսկվայում>>-հայտարարել էր Պապը: Նրա խոսքով կաթոլիկ եկեղեցին [...]

By |2015-06-16T08:43:59+04:00June 15th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top