TBN Armenia

About TBN Armenia

This author has not yet filled in any details.
So far TBN Armenia has created 1249 blog entries.

Լիբիայում իսլամիստները շարունակում են առևանգել քրիստոնյաների

Լիբիայում <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները առևանգել են աֆրիկացի երեք քրիստոնյաների: Առևանգումը տեղի էր ունեցել հուլիսի  11-ին, Սիրտ քաղաքի մոտ, սակայն միայն վեջերս այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատեցին լիբիացի զինվորականները: Իսլամիստները առևանգված քրիստոնյաների փաստաթղթերի լուսանկարները տարածել էին համացանցում առանց մեկնաբանությունների:  Նշենք, որ այդ  շրջանը, որտեղ գերևարել են քրիստոնյաներին  համարվում է Լիբիայում ջիհադիստների գլխավոր  հենակայաններից մեկը: <<Fides>> գործակալության [...]

By |2015-07-22T09:57:39+04:00July 22nd, 2015|Նորություններ|0 Comments

Սիրիայում հայ կամավորները քրդերի հետ միասին կռվում են իսլամիստների դեմ

Քրդական աղբյուրների տեղեկացմամբ` Սիրիայի հյուսիս արևելյան Ալ Հասաքա քաղաքում  <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ ընթացող ռազմական գործողություններին  քուրդ աշխարհազորայինների կազմում  մասնակցում են ավելի քան  70 հայ կամավորներ: Հաղորդվում է, որ ներկայումս իսլամիստ գրոհայինները  ծանր վիճակում են հայտնվել: Մոտ  1200 իսլամիստներ շրջապատված են քաղաքի մի քանի թաղամասերում: Նշենք, որ հուլիսի 19-ին Սիրիայի ռազմաօդային  ուժերը  ռմբակոծել էին  Ալ [...]

By |2015-07-22T09:56:12+04:00July 22nd, 2015|Նորություններ|0 Comments

Սիրիայում դարձյալ քահանա են առևանգել

Սիրիայի Աս Սուվեյդա նահանգում առևանգել են Հունա-կաթոլիկ եկեղեցու քահանա Անտուան Բուտրոսին և նրա օգնական Սաին Ալ Աբդունին: << Ես կարող եմ հաստատել, որ հայր Անտուան Բուտրոսին և նրա օգնականին առևանգել է զինված խմբավորումներից մեկը: Դեռ ոչ մի տեղեկություն չունենք , ոչ մի պահանջ չի ներկայացվել>>-ասել է արքեպիսկոպոս Նիկոլյա Անտիբան: Քահանան և նրա օգնականը Շահբա քաղաքից [...]

By |2015-07-21T06:39:37+04:00July 21st, 2015|Նորություններ|0 Comments

Ուգանդայում իսլամիստ գրոհայինները հալածում են քրիստոնեություն ընդունած նախկին շեյխին

Ուգանդայում իսլամիստ ահաբեկիչները փորձում են սպանել նախկին մուսուլման առաջնորդ և ուսուցիչ, ներկայումս քրիստոնեություն ընդունած Հասան Մուվանգուզիին: Նա բնակվում է և քարոզում Ուգանդայի արևելյան Բուդակա շրջանում: Նախկին շեյխ Հասանը այժմ հայտնի է քրիստոնեական իր ակտիվ գործնեությամբ, ավետարանի քարոզչությամբ, ինչի համար հալածվում է մուսուլմանների կողմից: Վերջին երկու շաբաթների ընթացքում իսլամիստ գրոհայինները երկու անգամ մահափորձ էին կատարել Հասան [...]

By |2015-07-21T06:38:30+04:00July 21st, 2015|Նորություններ|0 Comments

Եգիպտացի քրիստոնյան ազատվել է գերությունից

Եգիպտացի քրիստոնյա բժիշկ Վադի Ռամսիսը 92 օր իսլամիստ գրոհայինների մոտ գերության մեջ էր եղել: 63-ամյա Ռամսիսը խոստովանել է, որ շարունակական կտտանքներին ու ծանր պայմաններին իրեն օգնել է դիմանալ հավատքը: Վադի Ռամսիսը Կահիրեի ղպտի ուղղափառ հիվանդանոցում բժիշկ է: Իսլամիստ գրոհայինները Ռամսիսին առևանգել էին նրա հարազատ Էլ Արիշ քաղաքում և հարազատներից 200 հազար ամերիկյան դոլար փրկագին էին [...]

By |2015-07-21T06:37:41+04:00July 21st, 2015|Նորություններ|0 Comments

Սաիդ Աբեդինիի կինը դժգոհ է բանակցությունների արդյունքից

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո էլ միջազգային հանրությանը շարունակում է մտահոգել Իրանի բանտերում գտնվող քրիստոնյաների վիճակը:Այդ բանտարկյալների թվում է ամերիկացի հովիվ, ծագումով իրանցի Սաիդ Աբեդինին: Նրան 8 տարվա ազատազրկման են դատապարտել քրիստոնեություն քարոզելու համար: Աբեդինիի կինը` Նագմեն դժգոհ է ամերիկացի սենատորների և Իրանի կառավարության միջև կայացած բանակցությունների արդյունքից: << Կոնգրեսի ձեռքում է [...]

By |2015-07-21T06:36:54+04:00July 21st, 2015|Նորություններ|0 Comments

Charlie Hebdo շաբաթաթերթը այլևս չի հրապարակի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ

Ֆրանսիական երգիծական  Charlie Hebdo շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Լորան Սուրիսոն հայտարարել է, որ թերթն այլևս չի հրապարակի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ: <<Մենք մարգարեին նկարում էինք, որպեսզի  պաշտպանեինք ազատ ստեղծագործելու  իրավունքը>>-ասել էր Սուրիսոն և հավելել, որ ծաղրանկարները նպատակ չունեին քննադատել իսլամը: Ինչպես գիտենք,  այս տարվա հունվարին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելուց հետո  Charlie Hebdo  շաբաթաթերթի խմբագրության վրա իսլամիստներ  հարձակվեցին, ինչի [...]

By |2015-07-21T06:36:13+04:00July 21st, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top