NEWS.am կայքի տեղեկացմամբ` ապրիլի 24-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ կկայանա Ռուսաստանի հայերի միության ակցիան՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ այդ ոճրագործության միջազգային դատապարտմանը, ապագայում ցեղասպանություններից խուսափելու համար։ Ակցիային մասնակցելու են «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական կազմակերպությունը, Ռուս-հայկական համագործակցության, Մոսկվայի հայկական համայնքի, Ռուսաստանում Ջավախահայերի, «Արարատ» մշակութա-լուսավորչական միության, երիտասարդության եւ մտավորականության ներկայացուցիչներ։ Ակցիային հրավիրվում են մասնակցելու բոլոր քաղաքացիները՝ անկախ ազգային պատկանելությունից: