Ամերիկացի քաղաքական գործիչ և փաստաբան Դևիդ Լեյնը, ով աջակցում է ընտանեկան ավանդական արժեքներին, իր բլոգում գրել է, որ ԱՄՆ-ը քրիստոնեական արմատներին կարող է վերադառնալ միայն այն դեպքում, երբ հաղթեն <<կեղծ կրոնին>>`աթեիզմին: << Ժամանակակից Ամերիկայի հանրային կրթությունը, բարձրագույն կրթությունը, ԶԼՄ-ները, խոշոր բիզնեսը , Հոլիվուդը ղեկավարում են աթեիստները: Իսկ նրանց գործունեության ծրագիրը ամբողջապես դեմ է քրիստոնեական բարոյականությանը և առաքինությանը: Բարեպաշտ կանանց և տղամարդկանց թվի նվազումը և ղեկավարող դիրքերից նրանց հեռացնելը սպառնալիք է ազատության և Ամերիկայի ապագայի համար: Սա պետք է ահազանգ հանդիսանա հզոր աղոթքների համար>>-գրել է Լեյնը: Նրա խոսքով աթեիզմը, որպես կրոն ԱՄՆ-ում հայտնվել է1963 թվականին Գերագույն դատարանի գործունեության արդյունքում, ինչը նպատակ ուներ նվազագույնի հասցնել քրիստոնեության քաղաքական և հասարակական ազդեցությունը: <<Նրանք ցանկանում են կրոնը առանձնացնել հասարակական կյանքից` անտեսելով այն փաստը, որ ամերիկյան ազատության և անկախության սերմերը ի սկզբանե ցանել էին քրիստոնյաները>>-նշել էր Դևիդ Լեյնը: Նրա խոսքով աթեիստները փորձում են ոչնչացնել մշակույթը, այն հիմքը, որը դրվել է Աստվածաշնչի համաձայն: Լեյնը շեշտել էր, որ Ամերիկայի հիմնադիրների կարծիքով հասարակական և քաղաքական կյանքի առաջնային կարևորությունը պետք է կրոնը ունենա: Ավարտելով իր հոդվածը`Դևիդ Լեյնը մեջբերել էր 17-րդ դարի քրիստոնյա մի հեղինակի խոսքերը, որոնք շատ կարևոր են ներկայիս հովիվների համար. << Մեղքի ժամանակները մշտապես եղել են աղոթքի ժամանակներ սրբերի համար: Այո, քրիստոնյաները դա կարող են և պետք է անեն` ծոմ պահեն և աղոթեն>>: