Christian Today-ի համաձայն`Վաշինգտոնի Ազգային տաճարում բողոքական հովիվը, մուսուլման իմամը և այլ կրոնների ներկայացուցիչներ ստորագրել են փաստաթուղթ, որը կոչվում է <<Կրոնի ազատությանը հավատարիմ մնալու պարտավորություն>>: Տարբեր կրոնների ծառայողները ԱՄՆ-ի կառավարությանը, քաղաքական գործիչներին և ամբողջ ազգին կոչ են արել պաշտպանել հավատացյալների իրավունքները և դեմ կանգնել ծայրահեղականությանը, ատելությանը և խտրականությանը: Փաստաթղթում մասնավորապես ասված է.<<Մեր կրոնները սովորեցնում են, որ պետք է պաշտպանենք հասարակության բոլոր անդամների իրավունքները և ազատությունը, ներառյալ այն մարդկանց, որոնց հավատքը տարբերվում է մեր հավատքից: Նման մոտեցումը պահպանում և աջակցում է ամերիկյան հիմնարար արժեքներին>>: LifeWayResearch կենտրոնի վերջին հետազոտությունների համաձայն ամերիկացի բողոքական հովիվների մոտավորապես կեսը համամիտ է, որ ԱՄՆ-ում քրիստոնեությունը և իսլամը պետք է ձգտեն խաղաղ գոյակցության: