Զարթուցիչն ու քնած քրիստոնյաները

Կան մարդիկ, ովքեր օգտվում են զարթուցիչից, կան մարդիկ, ովքեր քնում են, որքան ուզում են, և կան մարդիկ, ովքեր արթնանում են արդեն առանց զարթուցիչի: Այսօրվա զարթուցիչները, իհարկե, առաջվանները չեն, դրանք հեռախոսների մեջ են և ունեն շատ հարմարություններ: Օրինակ, զանգը հնչում է, իսկ դու կարող ես սեղմել կոճակը, և այն կհնչի ավելի ուշ՝ ինչքան ժամանակ հետո որ