Քենիայում մուսուլմանները փրկել են քրիստոնյաներին
Fides գործակալության համաձայն` Քենիայի հյուսիս արևելքում գտնվող Գարիսա քաղաքի մոտակայքում <<Ալ Շաբաբ>> իսլամական ահաբեկչական խմբավորման անդամները հարձակվել էին ուղևորատար երթուղային ավտոբուսի վրա: Իսլամիստ գրոհայինները փորձել էին առանձնացնել մուսուլմաններին և քրիստոնյաներին, վերջիններիս սպանելու նպատակով: Սակայն մուսուլման ուղևորները դիմադրել էին և այդ կերպ փրկել քրիստոնյաների կյանքը: Գարիսա քաղաքի կաթոլիկ եպիսկոպոս Ջոզեֆ Ալեսանդրոն այդ արարքը հերոսական էր անվանել: