Արտերկրի ռուս ուղղափառ եկեղեցին չի ճանաչում միասեռ ամուսնությունները
Արտերկրի ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ չի օրհնելու միասեռ ամուսնությունները, չնայած հունիսի 26-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճռով նման ամուսնությունները օրինական են համարվում բոլոր նահանգներում: Ռուս եկեղեցու Չիկագոյի թեմը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. << համասեռամոլությունը կամ ցանկացած այլ մեղսալի կենսակերպը անհամատեղելի են քրիստոնեության հետ>>: Միաժամանակ հայտարարության մեջ ասված է.<< Եկեղեցին հոգևոր հիվանդանոց [...]
Տեխաս նահանգը դեմ է միասեռ ամուսնությունները օրինականացնող դաշնային օրենքին
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոտը միասեռ ամուսնությունները օրինականացնելու Գերագույն դատարանի ընդունած որոշումից անմիջապես հետո հրաման է ստորագրել, որը փաստորեն արգելում է այդ ամուսնությունները Տեխասում: Այսպիսով Տեխասը միակ նահանգն է, որ պաշտոնապես դեմ է հանդես գալիս միասեռ ամուսնությունները օրինականացնող դաշնային օրենքին: Հրամանում ասված է, որ նահանգի բոլոր կառավարական հաստատությունները պետք է առաջին հերթին հետևեն Սահմանադրության Առաջին ուղղումին, [...]
Հռոմի Պապը այցելելու է Կուբա և ԱՄՆ
Վատիկանը հրապարակել է ընթացիկ տարվա սեպտեմբերին Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի Ամերիկա կատարելիք այցի ծրագիրը: ԱՄՆ այցելելուց առաջ Ֆրանցիսկ I-ը կայցելելի Կուբա, որտեղ ուխտագնացություն կկատարի սուրբ վայրեր և կհանդիպի տեղի բնակչության հետ: Սեպտեմբերի 22-ին Պապը կմեկնի Վաշինգտոն, իսկ հաջորդ օրը Սպիտակ Տանը նրան կընդունի նախագահ Բարաք Օբաման: Սեպտեմբերի 24-ին Ֆրանցիսկ I-ը ուղերձով հանդես կգա Կոնգրեսում: Եվ [...]
Բելգիայում ուժեղացրել են հրեաների պաշտպանությունը
Բելգիայի կառավարությունը հայտարարել է, որ 4 միլիոն եվրո է տրամադրել Բրյուսել և Անտվերպեն քաղաքների հրեա բնակչության անվտանգությունը բարձրացնելու տեխնիկական միջոցների համար: Մասնավորապես խոսքը վերաբերում է անվտանգության տեսախցիկների թվի մեծացմանը այն վայրերում, ուր հրեաները ավելի հաճախ են այցելում, ինչպես նաև հրեական ուսումնական հաստատություններում դռների պաշտպանական ամրության մեծացմանը: Չնայած վերջերս Ֆրանսիայում, Թունիսում և Քուվեյթում կատարված ահաբեկչություններին, Բելգիայի [...]
Ս. Ռյախովսկին քննադատել է միասեռ ամուսնությունները օրինականացնելու ԱՄՆ –ի ընդունած որոշումը
Ռուսաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների միության առաջնորդ- եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին իր հայտարարության մեջ խիստ բացասաբար է գնահատել ԱՄՆ-ի ողջ տարածքում միասեռ ամուսնությունների օրինականացումը: Հայտարարությունում ասված է.<<Ընթացիկ տարվա հունիսի 26-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հայտարարել է, որ միասեռ զույգերը սահմանադրական իրավունք ունեն ամուսնություն գրանցել ցանկացած նահանգում: Կարծում եմ, որ սա ԱՄՆ-ի քրիստոնեական պատմության ամենամռայլ և խայտառակ ամսաթիվն է>>: [...]
Ցույց համասեռամոլների շքերթի դեմ
Հունիսի 28-ին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի փողոցներ էին դուրս եկել հազարավոր քրիստոնյաներ` խանգարելու համասեռամոլների շքերթը: Ավելի վաղ քրիստոնյա ակտիվիստները թույլ չէին տվել համասեռամոլներին այդ շքերթի համար թույլտվություն ստանալ ոստիկանությունից: Սկզբում ոստիկանությունը վախենալով հնարավոր բախումներից մերժել էր թույլատրել այդ շքերթը, սակայն հետագայում տեղի դատարանը թույլատրել էր այն` հենվելով խոսքի ազատության վրա: Շքերթի ժամանակ ավելի քան 5 [...]





