Daily Archives: December 2, 2015

Նիկ Վույչիչը հանդիպելու է Ռուսաստանի նախագահի հետ

<<Живая Вера>> կայքի համաձայն 2016թվականի գարնանը  հայտնի քարոզիչ Նիկ Վույչիչը  այցելելու է Ռուսաստան: Նա կայցելի Նովոսիրբիրսկ, Եկատերինբուրգ, Չելյաբինսկ, Սոչի և Մոսկվա քաղաքները: Հայտնի է նաև, որ Մոսկվայում  հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում  Նիկ Վույչիչը ասել էր. <<Ինձ համար միշտ հետաքրքիր է հանդիպել պետությունների ղեկավարների հետ: Նրանք խոշոր մարդիկ են,

Իսպանիան քաղաքացիություն է տալիս ինկվիզիցիայի կողմից արտաքսված հրեաների սերունդներին

BBC-ի տեղեկացմամբ` նոյեմբերի 30-ին  Մադրիդում  հանդիսավոր արարողություն էր կատարվել այն  օրենքի ընդունման առթիվ, որը  թույլ է տալիս ավելի քան 500 տարի առաջ ինկվիզիցիայի կողմից  Իսպանիայից արտաքսված հրեաների սերունդներին  Իսպանիայի քաղաքացիություն ստանալ: Արարողության ժամանակ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը  դիմել էր հրեական կազմակերպությունների, համայնքների ներկայացուցիչներին և իր ուրախությունն էր հայտնել, որ  Իսպանիան պատրաստ է դարձյալ ընդունել Պիրենեյան

Պորտուգալիայի կաթոլիկները դեմ են միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրմանը

Radio Vatican-ի տեղեկացմամբ`Պորտուգալիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսը իր ափսոսանքն է հայտնել  երկրի խորհրդարանի կողմից այն օրենքի հաստատման վերաբերյալ, որը միասեռ զույգերին իրավունք է տալիս երեխաներ որդեգրել: Օրենքի օգտին կողմ էին քվեարկել Պորտուգալիայի բոլոր ձախ կուսակցությունների պատգամավորները: Օրենքը պետք է ստորագրի երկրի նախագահը: Կաթոլիկ <<Ekklesia>> թերթին տված հարցազրույցում Պորտուգալիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի նախագահ, Լիսաբոնի պատրիարք,  կարդինալ  Մանուել

Թեհրանում աղոթել են ռուսական զինուժի և Վլադիմիր Պուտինի համար

American Herald Tribune թերթի համաձայն`  Թեհրանում կայացած համընդհանուր աղոթքի ժամանակ  Իրանի հոգևոր առաջնորդներից Այաթոլա Մուհամեդ Ալի Մովահեդի Քերմանիի առաջնորդությամբ  հազարավոր մուսուլմաններ  աղոթել են Սիրիայում իսլամիստ ահաբեկիչների դեմ  պայքարող  ռուսական զինված ուժերի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Իր քարոզում  Այաթոլան խոսել էր ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի նախագահի  դերի մասին:Նա անդրադարձել էր նաև պաշտոնական Մոսկվայի և

Պակիստանում հնարավոր է վերացնեն աստվածանարգության օրենքը

Christian Post-ի տեղեկացմամբ`Պակիստանի կրոնական փոքրամասնությունների հարցերով նախկին նախարար,  ներկայումս << Կրոնական փոքրամասնությունների  միության>>  նախագահ  Պոլ Բհատին հայտնել է, որ Պակիստանում սկսել են առաջադիմական քայլեր  ձեռնարկվել  կրոնի ազատության ոլորտում:  Բհատիի խոսքով  պակիստանցի ժողովուրդը   երկար տարիներ ականատես է եղել կրոնական հողի վրա կատարվող բռնություններին, որոնց պատճառով  զոհվել է 60 հազար մարդ: Ներկայումս երկրի բնակչությունը  հանդուրժողականության է ձգտում: