Daily Archives: November 1, 2015

Արաբերեն լեզվի դասերը  պարտադիր  են  դառնում Իսրայելի դպրոցներում

ВВС-ի տեղեկացմամբ `Իսրայելի խորհրդարանը  նախնական ընթերցմամբ հաստատել է օրենքը, համաձայն որի արաբերեն լեզուն  պարտադիր առարկա  է դառնալու իսրայելյան դպրոցներում: Օրենքին կողմ են  քվեարկել բոլոր պատգամավորները: Օրինագծի հեղինակների կարծիքով դա թույլ կտա  մշակութային կապեր ստեղծել  արաբնեերի և հրեաների միջև: Նշենք, որ  արաբերենը իվրիտի հետ միասին համարվում է Իսրայելի պաշտոնական  լեզուն:

Կոնգրեսականները  աջակցել են աղոթող մարզչին

Christian Post–ի տեղեկացմամբ`ԱՄՆ-ի 47 կոնգրեսականներ   իրենց աջակցությունն են հայտնել Վաշինգտոն նահանգի  Բրեմերտոն դպրոցի ֆուտբոլային թիմի մարզիչ Ջո  Քենեդիին: Կոնգրեսականները դպրոցի տնօրինությանը ուղղված նամակում հայտարարել են, որ մարզիչը աղոթելու իրավունք ունի, որը երաշխավորված է երկրի   Սահմանադրությամբ: Նշենք, որ Ջո  Քենեդին 8  տարի մարզում է դպրոցի ֆուտբոլային թիմը: Նա ամեն խաղից հետո  աղոթում է մարզադաշտում: Թիմի անդամներին

Վ. Պուտինը շնորհակալություն  է հայտնել Ռուսաստանի  կրոնական առաջնորդներին

Մոսկվայում կայացած << Կրոնը և աշխարհը>> միջազգային 3-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված  իր  խոսքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը   երկրի ավանդական կրոնների ներկայացուցիչներին շնորհակալություն էր հայտնել հասարակության մեջ թշնամություն հրահրելուն դիմակայելու համար: << Բարձր գնահատանքի են արժանի  ծայրահեղականության ցանկացած դրսևորման դեմ ուղղված  կրոնական կազմակերպությունների հետևողական  ջանքերը>>-ասել էր նախագահը: Նրա խոսքով ծայրահեղականության դեմ պայքարը հատկապես կարևոր է այսօր,